Էնդի Բըրնհեմը ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը

Միացյալ Թագավորություն - Էնդի Բըրնհեմը Լեյբորիստական կուսակցության համագումարի ժամանակ, Լոնդոն, 17-ը հուլիսի, 2026թ.

Էնդի Բըրնհեմը այսօր ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը՝ խոստանալով սկսել «10-ամյա ծրագիր», որը կլուծի Մեծ Բրիտանիայի առաջընթացին խոչընդոտող հիմնարար խնդիրները։

«Դա չի նշանակում է, որ ես պատրաստվում եմ այստեղ լինել 10 տարի։ Խոսքը կառուցվածքային փոփոխությունների մասին է», - հայտարարել է նա Դաունինգ սթրիթում՝ առաջին ելույթում՝ խոստանալով բրիտանացիների կարիքները դնել կառավարության ուշադրության կենտրոնում։

Արձանագրելով, որ ինքը Մեծ Բրիտանիայի արդեն յոթերորդ վարչապետն է՝ վերջին տասը տարում, Բընհեմը հայտարարել է՝ «մենք պետք է ընդունենք, որ բավականաչափ արդյունավետ չենք եղել»:

Բընհեմը նշել է, որ օտարերկրյա առաջին առաջնորդները, որոնց հետ նա հեռախոսազրույց կունենա, կլինեն ԱՄՆ -ի ու Ուկրաինայի նախագահները։

Էնդի Բընհեմը այս պաշտոնում փոխարինում է Քիր Սթարմերին, ով հրաժարական տվեց հունիսի վերջին: Դաունինգ սթրիթում սա վարչապետի արդեն յոթերորդ հրաժարականն էր անցած գրեթե տասը տարվա ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սթարմերը հրաժարական տվեց. ո՞վ կփոխարինի նրան Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Էնդի Բըրնհեմը՝ Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության առաջնորդ