ԵՄ-ը դադարեցնում է Վրաստանի պաշտոնյաների համար առանց վիզայի մուտքի իրավունքը

Եվրամիությունը դադարեցնում է Վրաստանի պաշտոնյաների համար առանց վիզայի մուտքի իրավունքի ճանապարհորդությունը։

Եվրոպական հանձնաժողովը այսօր հայտարարեց, որ դադարեցնում է Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրերի տերերի համար առանց վիզայի ճանապարհորդությունը՝ պատճառաբանելով, որ ստանձնած պարտավորությունները դիտավորյալ և շարունակական խախտվել են։

Անցած տարի հոկտեմբերին դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն էր հայտարարել, որ ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի քաղաքացիների «որոշակի խմբերի» համար առանց վիզայի ռեժիմը։

Վրաստանը, որ Հարավային Կովկասում համարվում էր Արևմուտքին մոտ կանգնած երկրներից մեկը, Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո խորացրել է տնտեսական կապերը հարևան Ռուսաստանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողները չեն կարող առանց վիզայի մտնել շենգենյան գոտի