ԵՄ-ն և ՀՀ-ն կառուցում են ավելի ամուր կապեր, ստեղծում նոր հնարավորություններ. Անտոնիու Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։

«Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար», «X»-ում գրել է Անտոնիու Կոշտան։

«Միասին ԵՄ-ն և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար», նշել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի վրա». Ուրսուլա ֆոն դեր ԼայենՄակրոնը կսատարի խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանըԿոբախիձեն, Տոկաևը շնորհավորել են Փաշինյանին