ԵՄ-ն 100 մլն եվրո է հատկացնում Լիբանանին

Եվրամիությունը 100 մլն եվրո է հատկացրել Լիբանանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով, «X» սոցիալական ցանցում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ այն որակելով որպես լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է։

Ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ միջնորդական ջանքերի համար, գրելով.

«Հաջորդ կարևոր քայլերն են ոչ պետական խմբավորումների զինաթափումը, ինչպես նաև Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը։

Եվրամիությունը պատրաստ է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման այս ուղուն, այդ թվում՝ շարունակելով անհրաժեշտ մարդասիրական օգնության մատակարարումները, որի շրջանակներում արդեն իսկ մոբիլիզացվել է 100 մլն եվրո՝ տեղահանված անձանց աջակցելու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը և Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր