Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր՝ ԱՄՆ-ում մի քանի օր տևած բանակցություններից հետո: Երկու կողմերն էլ համաձայնագիրը ներկայացրել են որպես նախնական քայլ, հայտնում է Reuters-ը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ է տալիս իսրայելական ուժերին շարունակել Հարավային Լիբանանի օկուպացիան, եթե «Հեզբոլլահ»-ն չզինաթափվի։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կնպաստի համաձայնագրի իրականացմանը, և որ Վաշինգտոնը կհատկացնի զգալի ռեսուրսներ, այդ թվում՝ անհապաղ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ ՄԱԿ-ի հետ համակարգված։
Իսրայելը և «Հեզբոլա»-ն համաձայնել էին հունիսի 19-ից հրադադար հաստատել: