ԵՄ երկրները նախնական համաձայնություն են տվել Կիևին նոր վարկի արգելափակման վերացմանը

Եվրամիության երկրները նախնական համաձայնություն են տվել՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակման վերացման համար, իսկ Հունգարիան 24 ժամ ունի վերջնական հաստատման համար:

Բուդապեշտը հայտարարել էր, որ սպասում է նավթի մատակարարմանը «Դրուժբա» խողովակաշարով։ Կիևն, իր հերթին, այսօր արդեն հայտնել է, որ ամիսներ տևած վեճից հետո վերականգնվել է խողովակաշարի աշխատանքը:

«Դրուժբայով» նավթի մատակարարումները դադարել էին հունվարին՝ խողովակաշարին հասցված հարվածից հետո։

Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները մեղադրում էին Կիևին «Դրուժբայի» վերանորոգման աշխատանքներն արհեստականորեն ձգձգելու համար։

Կիպրոսը, որը նախագահում է ԵՄ-ում, հայտնել է, որ 27 անդամ պետությունների դեսպանները համաձայնել են սկսել «գրավոր ընթացակարգ» վերջնական հաստատման համար։

Բացի այդ, ԵՄ դեսպանները համաձայնության են եկել նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, որի նպատակն է ավելացնել տնտեսական ճնշումը Մոսկվայի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. Զելենսկի«Դրուժբա» խողովակաշարը կվերագործարկվի ապրիլի վերջին. ԶելենսկիՀունգարիան կդադարեցնի գազի մատակարարումը Ուկրաինա մինչև «Դրուժբա»-ի վերագործարկումը. Օրբան