Եկեղեցու գործով կալանավորված երիտասարդը հոսպիտալացվեց վերակենդանացման բաժանմունք

Իր ոտքով անցած կիրակի եկեղեցի այցելած 18-ամյա Դավիթ Մինասյանն այսօր հոսպիտալացվեց «Նաիրի» բժշկական կենտրոն՝ վերակենդանացման բաժանմունքում: Փաստաբանների փոխանցմամբ՝ հետազոտություններ են արվում:

Մինասյանը կալանավորվել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ միջադեպի գործով: Նրա առողջական վիճակը կրկին վատացել է այսօր, նրան բանտից հիվանդանոց էին տեղափոխել: Փաստաբանի փոխանցմամբ՝ նա գիտակցության կորուստ է ունեցել:

Այսօր ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանին Արմավիրի բանտից տեղափոխել են Աբովյան ՔԿՀ:

Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանու փաստաբանները դիմումներ են ուղարկել Առողջապահության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, ընդգծել, որ Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որը անհամատեղելի է բանտում պահելու համար:

Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Լուսինե Մարտիրոսյանը Դավիթ Մինասյանի կալանավորումը խոշտանգում է որակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

18-ամյա Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել ենԴավիթ Մինասյանն այսօր ևս գիտակցության կորուստ է ունեցել. փաստաբանՓաշինյանն արդարացնում է Դավիթ Մինասյանին հարվածը, թիմակիցը՝ հեգնումՄԻՊ ներկայացուցիչներն այցել են Դավիթ Մինասյանին