Եկեղեցու բարենորոգման խորհուրդը կոչ է արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռի որոշումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միացած արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, Երևան, 4-ը հունվարի, 2026թ.

Կաթողիկոսի հեռացումը պահանջող՝ եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը, որի կազմում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոչ է արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռի որոշումը:

Խորհուրդը հայտարարել է, որ վարչապետին միացած բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին, մյուս եպիսկոպոսներին էլ հորդորել է հետևել նրանց օրինակին: Պնդել են, որ արտերկրում ժողով անցկացնելու որոշումը կայացրած Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանի որ դրա լիազորությունների ժամկետն ավարտված է, բացի այդ, կարծում են, որ չի պատճառաբանվել՝ ինչու է եպիսկոպոսների հավաքն անցկացվում ոչ թե «իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում»:

Մայր Աթոռից երեկ բացատրել էին, որ «եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները նկատի առնելով են որոշել հավաքն Ավստրիայում անցկացնել»:

Եպիսկոպոսաց ժողովը նախագահում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, դրան մասնակցում են Հայ Առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները:

Այսօր չեղարկման կոչ անող Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում դեռ երեկ իր մասնակցությունը չէր բացառել, ասել էր՝ մտածում է:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եպիսկոպոսաց ժողովը՝ դրսում. Մայր Աթոռը խոսում է հնարավոր ճնշումների մասին, իշխանությունը՝ հերքումԿաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքումԿաթողիկոսը պաշտոնանկ արեց վարչապետին միացած եպիսկոպոսին. Ի՞նչ է սպասվում մյուս 9-ինԵկեղեցու բարենորոգման խորհուրդն առաջին նիստում քննարկել է ճանապարհային քարտեզի անցնցում իրականացումը. ՓաշինյանՎարչապետը և 10 եպիսկոպոսները «Եկեղեցու բարենորոգման հայտարարություն» են ստորագրել, Մայր Աթոռից հակադարձում են Շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզը արհեստածին է. Գերագույն հոգևոր խորհուրդԷջմիածնում հույս ունեն՝ 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկըԳՀԽ ժողովը երեկ անդրադարձել է «Մայր Աթոռի նկատմամբ բռնաճնշումներին, 10 եպիսկոպոսների խոտոր ընթացքին»