ԵՀ-ը մտադիր է ապրիլի 15-ին առաջարկել ռուսական նավթի ներմուծման լիակատար արգելք

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է ապրիլի 15-ին ներկայացնել օրենսդրական առաջարկություն Ռուսաստանի նավթի ներմուծման լիակատար արգելքի մասին։ Լուրը հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Եվրամիության անանուն պաշտոնյաներին։

ԵՄ երկու պաշտոնյաները գործակալությանն ասել են, որ այս ժամանակաշրջանը պատահական չի ընտրված։ Ապրիլի 12-ին Հունգարիայում ընտրություններ են, և նավթի արգելքի թեման ընտրությունների քարոզչության հիմնական գործոնը չպետք է դառնա։ Ռուսաստանի նավթի ներմուծումից կախյալ Հունգարիան և Սլովակիան ընդդիմանում են ցանկացած արգելքի։

Եվրամիությունն արդեն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից նավթի ներմուծման վրա՝ մի շարք բացառություններով, սակայն ցանկանում է օրենսդրությամբ արգելել ռուսական նավթի ներմուծումն ամբողջությամբ, ինչը կմնա ուժի մեջ նույնիսկ այն դեպքում, եթե Ուկրաինայի պատերազմում խաղաղության պայմանագիր կնքվի, և ԵՄ-ն վերացնի պատժամիջոցները։

Եվրամիությունն անցած ամիս օրենքով ամրագրեց մինչև 2027 թվականի վերջը ռուսական գազից լիակատար հրաժարումը։ Հունգարիան և Սլովակիան հայտարարել են, որ կբողոքարկեն այդ օրենքը դատարանում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլյան ընտրությունները ներկայացրել է որպես ընտրություն «պատերազմի և խաղաղության» միջև՝ պնդելով, որ իր ընդդիմախոսները կներքաշեն երկիրը Ուկրաինայում մոլեգնող պատերազմի մեջ։ Ընդդիմությունը, սակայն, Օրբանի այս պնդումներհ կտրականապես հերքել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ երկրները դեռ համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջԿիևը շանտաժի է ենթարկում մեզ. ՍիյարտոՍլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումը ՈւկրաինաԲուդապեշտը «Դրուժբա»-ի պատճառով կարգելափակի նաև Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներըՀունգարիան արգելափակում է ԵՄ 90 մլն եվրոյի վարկը ՈւկրաինայինԵՄ դեսպանները չկարողացան համաձայնության գալ ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ