«Դրուժբա» խողովակաշարը կվերագործարկվի ապրիլի վերջին. Զելենսկի

Ուկրաինայի տարածքով դեպի Արևելյան Եվրոպա ռուսական նավթ արտահանող «Դրուժբա» խողովակաշարը կվերագործարկվի ապրիլի վերջին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի երեկոյան հեռարձակված հեռուստատեսային հարցազրույցում։

«Դրուժբայով» նավթի մատակարարումները դադարել էին հունվարին՝ խողովակաշարին հասցված հարվածից հետո։

Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները մեղադրում էին Կիևին «Դրուժբայի» վերանորոգման աշխատանքներն արհեստականորեն ձգձգելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան գարնանը կավարտի «Դրուժբա» նավթատարի վերանորոգումը. ԶելենսկիՀունգարիան կդադարեցնի գազի մատակարարումը Ուկրաինա մինչև «Դրուժբա»-ի վերագործարկումը. Օրբան