Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց, տնտեսական հարցերով երկկողմ խմբի ղեկավարներ՝ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ բանակցությունների համար: Հստակ չէ, թե ամերիկյան կողմից ով է ներկա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք մասնակցել էին Աբու Դաբիում տեղի ունեցած նախորդ բանակցություններին, չեն մասնակցի փետրվարի 1-ի բանակցություններին։ Նա հավելել էր, որ ԱՄՆ այլ ներկայացուցիչներ գուցե մասնակցեն:

Ավելի վաղ, ամերիկյան Axios կայքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցությունների նախորդ փուլը Աբու-Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։ Նախօրեին, սակայն, Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կամ վայրը կարող է փոխվել։