Դիմեր ավանում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 11-ի

Ուկրաինա - Դիմեր ավանի վրա ռուսների հարձակման հետևանքները, 22-ը նոյեմբերի, 2026թ.

Ուկրաինայի Դիմեր ավանում ռուսների հարձակման զոհերի թիվը հասել է 11-ի, հաղորդել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն:

Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների թվում աղջիկ երեխա կա: Տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, երկու մարդու գտնել դեռ չի հաջողվել:

Ռուսաստանի զինված ուժերը Դիմերի վրա հարձակվել են նոյեմբերի 21-ի երեկոյան: Հարվածի հետևանքով փլուզվել է հինգհարկանի մուտքերից մեկը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերում գրել էր, որ հարվածից հետո կապի դուրս չի գալիս 14 մարդ՝ այդ պահին հայտնի էր միայն երկուսի զոհվելու մասին: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էին, որ փրկարարները 11 մարդու են փնտրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական կողմը ԱԹՍ-երով հարվածել է Ուկրաինային․ կան վիրավորներ