ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակի հաջորդ օրը ԱՄՆ-ի և Ասիայի ֆոնդային բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ անկում են ապրել՝ տրիլիոնավոր դոլարների կորուստ գրանցելով: Ներդրողները վախենում են, որ դեմոկրատները կխստացնեն արհեստական բանականության (ԱԲ) զարգացման վերահսկողությունը, ինչը կդանդաղեցնի ոլորտի զարգացումը, գրում է BBC-ն:
Nasdaq composite ինդեքսը հինգշաբթի նվազել է 5.52%-ով։ Dow Jones-ի հաշվարկներով՝ սա նշանակում է, որ ինդեքսում ներառված տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը միասին մոտ 2.5 տրիլիոն դոլարի արժեք են կորցրել։
«Ուոլ Սթրիթում արհեստական բանականության ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ նոր խուճապ է», - ասել է Wealth Club ներդրումային ծառայություններ մատուցող ընկերության ներդրումային հարցերով գլխավոր ռազմավար Սյուզան Սթրիթերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԲ-ն նոր խոցելիություն է գտել, որից կարող է տուժել «համացանցի 70%-ը»Ըստ նրա՝ ներդրողներն այժմ մտավախություններ ունեն, որ ԱԲ ենթակառուցվածքների վրա ծախսված հսկայական գումարները կարող են չապահովել ներդրողների ակնկալած եկամուտները: Դրան նաև ավելանում է հեռանկարը, որ տվյալների կենտրոնների կառուցումը կտրուկ կդանդաղի:
Nvidia-ն՝ 400, Մասկի ընկերությունները՝ 300 մլրդ-ի վնաս են կրել
Այս խուճապը հիմնականում հարվածել է ԱԲ տվյալների կենտրոնների կառուցման ոլորտում սերտորեն ներգրավված ընկերություններին՝ չիպերի և կիսահաղորդիչների արտադրողներին։
Nvidia-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 9%-ով, ինչի արդյունքում ընկերությունը կորցրել է 400 միլիարդ դոլար։ Չիպեր արտադրող այլ ընկերությունների բաժնետոմսերն ավելի շատ են տուժել. AMD-ի և Micron-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 17%-ով, մինչդեռ Intel-ի բաժնետոմսերը՝ 10.3%-ով։
Իլոն Մասկի SpaceX-ի և Tesla-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են՝ համապատասխանաբար 8%-ով և գրեթե 11%-ով: Արդյունքում այս ընկերությունների շուկայական արժեքը նվազել է 300 միլիարդ դոլարով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«10 տոկոս hավանականություն կա, որ AI-ը կարող է ոչնչացնել մարդկությունը». դուք հավատո՞ւմ եք, իսկ ինչի՞նԻլոն Մասկը գրեթե 450 միլիոն դոլար է ծախսել հանրապետականների քարոզարշավի վրա, այդ թվում՝ 45 միլիոն դոլար՝ Տեխասի սենատորի թեկնածու Քեն Փաքսթոնի քարոզարշաի վրա: Ավանդաբար հանրապետական Տեխասն այս անգամ ընտրել է դեմոկրատներին:
Ամերիկյան ֆոնդային այլ ինդեքսները ևս հինգշաբթի անկում են ապրել, Dow Jones Industrial Average կորցրեց 3.4%, իսկ S&P 500-ը՝ 4.4%:
Ասիայում նույնպես անկում է
Ասիայում բարձր տեխնոլոգիական ընկերություններ ներառող ինդեքսները ավելի մեծ կորուստներ են կրեցին, քան իրենց ամերիկյան գործընկերները։
Հարավային Կորեայի Kospi ինդեքսը ուրբաթ վաղ առավոտյան 8.5%-ի անկում է գրանցել, ինչը ստիպել է բորսային դադարեցնել առևտրային գործընթացը՝ խուճապը զսպելու համար։
Չիպեր արտադրող SK Hynix ընկերության բաժնետոմսերը նվազել են 11.5%-ով, մինչդեռ Samsung-ի բաժնետոմսերը նվազել են գրեթե 10%-ով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
OpenAI-ը անվտանգության խնդիրների պատճառով հրաժարվել է նոր մոդելի թողարկումիցՃապոնական Nikkei 225-ը ուրբաթ առևտրի սկզբում նվազել է գրեթե 6%-ով, իսկ չիպեր արտադրող Kioxia և Tokyo Electron ընկերությունների բաժնետոմսերը, որոնք ներառված են ինդեքսում, կորցրել են համապատասխանաբար 12.6% և 9.5%:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում շատ դեմոկրատ թեկնածուներ խոստացել են դանդաղեցնել տվյալների կենտրոնների կառուցումը և ԱԲ զարգացումը։ Նրանք կարծում են, որ ոլորտը չափազանց արագ և անվերահսկելիորեն է աճում։
Օրինակ՝ Տեխասի նորընտիր նահանգապետ Ջինա Հինոջոսան խոստացել է հայտարարել նոր տվյալների կենտրոնների կառուցման մորատորիումի մասին։
Այժմ, Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնություն ապահովելով և բարձր պաշտոններ զբաղեցնելով, ինչպիսին Հինոջոսան կզբաղեցնի, դեմոկրատները լավ դիրքում են իրենց խոստումները կատարելու համար, գրում է BBC-ին։