Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ. «Տղան դեռ վատ վիճակում է»

Վերակենդանացման բաժանմունքում երեք օր մնալուց հետո Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա պատանուն տեղափոխել են հիվանդասենյակ: Դավիթ Մինասյանի փաստաբաններն «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին նրան հետազոտում են, դեռևս բժշկական փաստաթղթերը չեն ստացել, բայց, ըստ Վարդուհի Էլբակյանի, իրենց տպավորությամբ, տղան վատ վիճակում է:

«Եթե օրեր առաջ գլխացավ ուներ, ապա հիմա գլխապտույտներ ունի», - փոխանցեց փաստաբանը:

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանու փաստաբանները դեռ մեկ շաբաթ առաջ տղային կալանքից ազատելու խնդրանքով դիմել էին Գլխավոր դատածազությանը, պատասխաններ դեռ չունեն:

18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Դավիթ Մինասյանի կալանավորումը խոշտանգում է որակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եկեղեցու գործով կալանավորված երիտասարդը հոսպիտալացվեց վերակենդանացման բաժանմունք