Վերաքննիչ քրեական դատարանը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանը փոփոխեց՝ կիրառելով տնային կալանք և գրավ, այս մասին հայտնում է Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը:
Դավիթ Համբարձումյանը 2025-ի հոկտեմբերին էր կալանավորվել՝ Հայաստան ժամանելուն պես:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Համբարձումյանի պաշտպանները պնդում են՝ նա ճաղերի հետևում է քաղաքական պատճառներովԴավիթ Համբարձումյանն ազատությունից զրկվել է 2018 թվականի իշխանափոխության դեպքերով: Յոթ տարի անց դատարանը նրան մեղավոր ճանաչեց 2018-ին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման: Համբարձումյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում: