Դանիան պնդում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարն իրենց անունից բանակցելու իրավունք չունի

Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պաուլսեն, արխիվ

Դանիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գրենլանդիայի հարցում Կոպենհագենի անունից բանակցելու որևէ լիազորություն չունի։ Այս մասին այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պաուլսենը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի և ԱՄՆ նախագահի միջև երեկ երեկոյան կայացած բանակցությունները։

«Մեր կարմիր գծերը շատ հստակ են։ Մեր թագավորության որևէ հատվածի հանդեպ ինքնիշխանությունից հրաժարվել չենք պատրաստվում», - ընդգծել է դանիացի նախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Daily Mail. «Վաշինգտոնը Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի կարող է առաջարկել 1 միլիոն դոլար»Թրամփը հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրիցԹրամփ. Միացյալ Նահանգները երբեք ուժով չի տիրանա Գրենլանդիային և պատրաստ է բանակցելԹրամփը համաձայնել է Դավոսում հանդիպում ունենալ տարբեր կողմերի հետ՝ Գրենլանդիայի հարցովԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան «հավատարիմ են Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությանը»