Դամասկոսը սկսել է շահագործել քրդերից գրավված նավթահորերը

Նավթահորեր Սիրիայում, արխիվ

Սիրիայի կենտրոնական կառավարությունը վերսկսել է նավթի արդյունահանումը այն հանքավայրերից, որոնք մինչև վերջերս գտնվում էին քրդական ուժերի վերահսկողության ներքո։

Այս մասին հաղորդում է Սիրիայի պաշտոնական SANA գործակալությունը։ Սիրիայի պետական նավթային ընկերության հրապարակած տվյալները վկայակոչելով լրատվամիջոցը հաղորդում է, որ Դեր-Զորի նահանգում գտնվող Ալ-Օմար և Ալ-Թանաք հանքավայրերից արդյունահանված վառելիքի առաջին խմբաքանակը կիրակի օրը ժամանել է Բանիասում գտնվող նավթամշակման գործարան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողան․ «Սիրիացի քրդերը պետք է վայր դնեն զենքերը»Թրամփն ու Էրդողանը քննարկել են զարգացումները Սիրիայում AFP. «Դամասկոսի և սիրիացի քրդերի բանակցությունները տապալվել են»Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերը պայմանավորվել են լայն ինտեգրման շուրջ՝ բախումները դադարեցնելու