Դամասկոսը հերքում է Աբու ալ-Դուհիրիում թուրքական ռազմական ուժերի կուտակման մասին լուրերը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շաիբանին հայտարարել է, որ ինքը Իսրայելին հստակ փոխանցել է, որ Աբու ալ-Դուհիրի ավիաբազայում թուրքական ռազմաբազա ստեղծելու ծրագրեր չկան, հայտնում է Reuters-ը:

Երեքշաբթի օրը Իսրայելը հարվածել էր Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող Աբու ալ-Դուհիրի ռազմական օդանավակայանին: ԱԳ նախարարը նշել է, որ տարածքը վերականգնվում է Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործելու համար։

Ալ-Շաիբանին ասել է, որ թուրք զինվորական սպաները այցելել են բազա՝ վարժանքների և ավելի լայն ռազմական համագործակցության շրջանակներում։ Նա հերքել է թուրքական ռազմական ուժերի կուտակման մասին լուրերը՝ ասելով, որ տարածքը մեծ մասամբ դատարկ է և դեռևս չի գործում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել էր, որ Հալեպի հարևանությամբ գտնվող Աբու-ալ-Դուհուր ռազմակայանը ռմբակոծվել է «քանի որ Սիրիայի կառավարությունը պատրաստվում էր խախտել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ձևավորված ստատուս-քվոն՝ թույլատրելով թուրքական բանակի ստորաբաժանումներին տեղակայվել այդ բազայում»։

Ալ-Շաիբանին ասել է, որ Իսրայելը ռմբակոծության համար օրինական արդարացում չունի։ Նա նշել է, որ Սիրիան բաց է Իսրայելի հետ լարվածության թուլացման վերաբերյալ բանակցությունների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան դատապարտել է Հալեպին հասցված իսրայելական հարվածներըՍիրիան Իսրայելին մեղադրել է ռազմական օդանավակայանին հարվածելու համար