Չկա գնահատական, թե Իրանը թիրախավորում է Մեծ Բրիտանիայի հիմնական տարածքը. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմենը հայտարարել է, որ չկա որևէ գնահատական, թե Իրանը թիրախավորում է Մեծ Բրիտանիայի հիմնական տարածքը։

Վարչապետ Սթարմերին հարց էին ուղղել՝ արդյո՞ք Մեծ Բրիտանիան կարող է թիրախ դառնալ Իրանի կողմից այն բանից հետո, երբ շաբաթավերջին հաղորդվել էր, որ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ-Մեծ Բրիտանիա ռազմական բազայի՝ Դիեգո Գարսիայի ուղղությամբ։

Սթարմերը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու ցանկացած փորձ պահանջում է մանրակրկիտ քննարկում և իրագործելի ծրագիր, և որ իր առաջնահերթ նպատակը բրիտանական շահերի պաշտպանությունն ու լարվածության նվազեցումն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը սպառնում է ծովային ականներ տեղադրել Պարսից ծոցում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները