Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցով նավթի և հեղուկացված բնական գազի նավերի անվտանգ անցման թույլտվություն տալու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք դիվանագիտական աղբյուրների։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե փակում է Հորմուզի նեղուցը և պնդել՝ լիովին վերահսկում է այն:
Պեկինը, որը բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ և մեծապես կախված է Մերձավոր Արևելքի մատակարարումներից, դժգոհ է Իրանի կողմից նեղուցով նավագնացությունը կաթվածահար անելու քայլից և ճնշում է գործադրում Թեհրանի վրա՝ նավերի անվտանգ անցումը թույլատրելու համար, հայտնել են աղբյուրները։
Չինաստանը իր նավթի մոտ 45 տոկոսը ստանում է Հորմուզի նեղուցով մատակարարումների միջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը «հարվածների մեծ ալիք» է սկսել Թեհրանում, հետաձգվել է Խամենեիի հոգեհանգստի արարողությունը