Չինաստանն ու Գերմանիան ցանկանում են խորացնել համագործակցությունը, Պեկինում հայտարարել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ու Չինաստանի վարչապետ Լի Ցյանը։
Որպես կանցլեր առաջին անգամ Պեկին ժամանած Մերցն այսօր հանդիպել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Ավելի վաղ այս տարի Չինաստան էին այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Եվրոպայի խոշորագույն տնտեսության և Չինաստանի միջև ակտիվ շփումները կարող են հիմք դառնալ այս տարվա Եվրամիություն- Չինաստան հարաբերությունների զարգացման համար։
Չինաստանի նախագահն այսօր Գերմանիայի կանցլերին ասել է, որ իրենց երկրները պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունն ու փոխադարձ վստահությունը, քանի որ աշխարհը դառնում է ավելի անկայուն և բարդ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քիր Սթարմերը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ