Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, ծովային դրոնները հարձակվել են հունական կոնտեյներային նավի վրա, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը:
Նա հայտնել է, որ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը երեք հարված է ստացել Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Շաբլա քաղաքից մոտ 21 ծովային մղոն (մոտ 39 կիլոմետր) հարավ-արևելք։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի ռազմածովային ուժերը փրկարարական գործողություն են իրականացրել Ռումինիայի Կոնստանցա քաղաք ուղևորվող Contship Jet նավի անձնակազմին փրկելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անօդաչուները Ռումինիայի ափերի մոտ լցանավի են հարվածել, 8 մարդ անհետ կորած էԱնձնակազմի բոլոր 18 անդամները տարհանվել են։ Ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Սև ծովի արևմտյան մասում թռչող ֆրանսիական ծովային պարեկային ինքնաթիռն է տեղեկացրել ջրային ինքնակառավարվող սարքեր նկատելու մասին:
Բուլղարական ռադիոն հաղորդել է, որ կոնտեյներային նավն Իսրայելի Հայֆա նավահանգստից էր դուրս եկել։ Դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար։
Նույն օրը Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների և շտաբի պետերի արտահերթ նիստը։ Հանդիպման հիմնական թեման եղել է Սև ծովում քաղաքացիական նավերի անվտանգությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մի շարք հարձակումներից հետո ՆԱՏՕ-ն լրացուցիչ ինքնաթիռներ և անօդաչուներ կտեղակայի Սև ծովումՎերջին շաբաթների ընթացքում Բուլղարիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել առնվազն վեց առևտրային նավ։ Ուկրաինան Ռուսաստանի է մեղադրում այդ հարձակումների համար։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ հարձակումները, կարծես թե, շահավետ են հենց Ռուսաստանի համար։ Ռուսաստանը հերքում է մեղադրանքները և պնդում, որ որևէ առնչություն չունի այդ հարձակումներին:
Հոկտեմբերի կեսերին էլ անօդաչուները Ռումինիայի ափերի մոտ էին լցանավի հարվածել, ինչից հետո նավի վրա հրդեհ էր բռնկվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բուլղարիայի ափերի մոտ 2 նավ է հարձակման ենթարկվել, մեկը խորտակվել էՌումինիան և Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամներ են: Մինչ այդ Reuters-ը հայտնել էր, որ առևտրային նավերի վրա բազմաթիվ հարձակումներից հետո հյուսիսատլանտյան դաշինքը որոշել է Սև ծովում լրացուցիչ պարեկային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ռադարային համակարգեր տեղակայել:
ՆԱՏՕ-ն նաև տարածաշրջանում կտեղակայի հետախուզական ծառայությունների սպաների և մասնագետների խմբեր՝ պայթուցիկների դատաբժշկական վերլուծություն անցկացնելու համար։