Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, երկու առևտրային նավ է հարձակման ենթարկվել, որոնցից մեկը խորտակվել է, սոցցանում հայտնել է Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը:
«Ժամը 01:30-ին Բյալա քաղաքից 33 կիլոմետր արևելք գտնվող Chelsea 3 բեռնատար նավը աղետի ազդանշան է ուղարկել: Անձնակազմի տվյալներով՝ երեք անօդաչու թռչող սարքեր հարվածել են նավի տախտակամածին և կողքերին: Անձնակազմի բոլոր 15 անդամները՝ Ուկրաինայի յոթ և Ադրբեջանի ութ քաղաքացիներ, տեղափոխվել են Վառնա, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Այն նավարկում է Մալթայի դրոշ ներքո, բայց գրանցված է Օդեսայում և պատկանում է ուկրաինական ընկերության»,- գրել է նա:
Անօդաչուի հարձակումից վնասված նավի անձնակազմի անդամները հոսպիտալացվում են, 13-ը հոկտեմբերի, 2026թ., Վառնա, Բուլղարիա
Chelsea 3-ի վրա հարձակումից հետո հրավիրած Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իրենք տեղեկատվություն են ստացել Կրապետս գյուղից 17 ծովային մղոն արևելք հարվածի ենթարկված մեկ այլ նավի մասին։ Այն խորտակվել է, անձնակազմի անդամներից մեկին հաջողվել է փրկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բուլղարիայի ափերի մոտ անօդաչուները հարվածել են առևտրային 2 նավի, մեկը խորտակվել էՌումեն Ռադևը նշել է, որ միջադեպերի մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում երկրի ներկայացուցիչներին: Նա հավելել է, որ Բուլղարիան շարունակում է աջակցություն խնդրել այս հարձակումների հետաքննության համար՝ պարզելու, թե որտեղից են արձակվել անօդաչու թռչող սարքերը:
«Մենք չունենք հստակ և համոզիչ ապացույցներ կողմերից որևէ մեկին դրա պատասխանատվությունը վերագրելու համար։ Սակայն, ինչպես արդեն նշել եմ, տրամաբանությունը հուշում է, որ այս արդյունքը ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը։ Հետևաբար, ես այսօր կկանչեմ Ռուսաստանի դեսպանին հանդիպման», - նշել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սև ծովում բեռնատար նավ է խորտակվել․ ադրբեջանցի նավապետը և մի նավաստի զոհվել ենԲուլղարիայի վարչապետը «բացարձակապես անընդունելի» է համարել երկրի տարածքային ջրերին մոտ գտնվող առևտրային նավերի վրա հարձակումները։
Հոկտեմբերի 6-ի գիշերը անօդաչու սարքերը հարձակվել էի Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող Alfa Watan և Able նավերի վրա: Տոգոյի դրոշի ներքո գտնվող և Ռումինիա ուղևորվող առաջին նավը խորտակվել էր, և անձնակազմին այդպես էլ չգտան: Պալաուի դրոշի ներքո նավարկող երկրորդ նավի անձնակազմը, որը բաղկացած էր 11 թուրք և Հնդկաստանի յոթ քաղաքացիներից, փրկվեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ականատեսները հաղորդում են Սև ծովում Սոչիի մոտ այրվող նավի մասինՀոկտեմբերի Սոչիի ափերի մոտ նավ էր հրդեհվել: Լուսանկարներում երևում էր ծխի բարձր սյունը: Ուկրաինական մոնիթորինգային Supernova+ տելեգրամյան ալիքը գրել էր, որ այրվում է Լիբերիայի դրոշի ներքո նավարկող AFRAMAX RIO նավթատար նավը: