Բողոքի ակցիաներն Իրանում շարունակվում են

Ազգային տարադրամի՝ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով սկիզբ առած բողոքի գործողություններն Իրանում չեն դադարում։ «Ազատության» իրանական ծառայության տեղեկություններով՝ երրորդ օրն է, ինչ շարունակվում է Թեհրանի Մեծ շուկայի վաճառականների գործադուլը։

Մի քանի օր է արդեն՝ չի գործում նաև երկրի մեծությամբ հինգերորդ քաղաքի՝ Շիրազի շուկան։ Երեքշաբթի երեկոյան բողոքի փողոցային ակցիաներ են արձանագրվել երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Յազդում, Սպահանում և Քերմանշահում։

Իրանական ընդդիմության տվյալներով՝ դրանց մասնակիցները ուսանողներն են։ Որոշ դեպքերում ցույցերը ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում բողոքի ցույցեր են․Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահը հորդորել է կառավարությանը երկխոսություն սկսել ցուցարարների հետ