ԲՀԿ-ն ամբողջացրել է իր նախընտրական ծրագիրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, Երևան, 9-ը ապրիլի, 2026թ.

Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ արդեն ամբողջացրել են իրենց նախընտրական ծրագիրը:

ԲՀԿ նախընտրական կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան»:

Ընտրություններից շուրջ մեկ ամիս առաջ, սակայն, դեռևս հայտնի չէ, թե ով է կուսակցության վարչապետի թեկնածուն:

«Շտապելու հարց չունենք, հարմար պահին կհնչեցնենք վարչապետի թեկնածուի անունը», - ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ նախընտրական ծրագրի տասն առաջարկներից են՝ երաշխավորված խաղաղություն, մրցունակ տնտեսություն, արժանապատվություն, թոշակ, հանրային համերաշխություն, միասնական հայկական աշխարհ և այլն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց 17 կուսակցություն և 2 դաշինքԲՀԿ-ն առաջադրման թղթերը ներկայացրել է ԿԸՀ«Պետք է նոր դեմքեր լինեն». Ծառուկյանը կոալիցիա չի կազմի Քոչարյանի հետ, Կարապետյանի դեպքում՝ «կքննարկեն»ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը