Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև: Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

Ինչպես հաղորդում է APA-ն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նախորդ ամսվա վերջ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ մի շարք այլ թեմաների հետ միասին կրկին քննարկել էին նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախարարները շուրջ երկու ժամ քննարկել էին «Թրամփի ուղուն» վերաբերող հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի դրույթները։ Փաստաթուղթը ստորագրվել է Վաշինգտոնում հունվարի 13-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենսի այցը Երևան․ խոսվում է միջուկային էներգիայի, հանքանյութերի և TRIPP նախագծի մասինՎենսը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան. ԱՄՆ-ն առաջ է մղում խաղաղության, առևտրի և օգտակար հանածոների ռազմավարությունըTRIPP նախագիծ, առևտրի մեկնարկ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Աբու ԴաբիումՖիդանն ու Բայրամովը կրկին քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքը Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՖիդանը Բայրամովի հետ շուրջ 2 ժամ քննարկել է Միրզոյանի և Ռուբիոյի ստորագրած TRIPP շրջանակային փաստաթուղթըՎաշինգտոնում կայացավ Ռուբիո-Միրզոյան հանդիպումը, հաստատվեց TRIPP-ի վերաբերյալ հայտարարություն