Bayraktar Kizilelma անօդաչուն փորձարկման ժամանակ հաջողությամբ խոցել է օդային թիրախը. Sabah

Թուրքիայի արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, արխիվ

Թուրք զինվորականներն իրականացրել են Bayraktar Kizilelma անօդաչու ռազմական ինքնաթիռի փորձարկումներ: Այն, ինչպես Baykar ընկերության հայտարարությունը վկայակոչելով հաղորդում է Sabah պարբերականը, օդային մարտի նմանակման ընթացքում կարողացել է հաջողությամբ խոցել օդային թիրախը:

Սարքը թռիչք է կատարել Թեքիրդաղ գավառում և 45 րոպե մնացել է օդում՝ մոտենալով F-16 կործանիչին, ինչից հետո ստուգվել է երկու օդանավերի ռադարների և մարտական համակարգերի համատեղելիությունը:

Երկրորդ F-16-ը թիրախի դեր է կատարել: Bayraktar Kizilelma-ն կարողացել է այն հայտնաբերել 48 կիլոմետր հեռավորության վրա` Թուրքիայի մշակած Murad AESA ռադարի օգնությամբ, որսալ թիրախը: Այնուհետև անօդաչու ինքնաթիռը հրթիռի արձակման սիմուլյացիայով խոցել է պայմանական հակառակորդին:

Sabah-ը նշում է, որ փորձարկումների կարևորագույն տարրն էր սարքի, ռադարի և հրթիռի միջև կապի ստուգումը:

Bayraktar Kizilelma-ն առաջին փորձնական թռիչքն իրականացրել է 2022 թվականի դեկտեմբերին: Այն կարող է թռիչք կատարել կարճ թռիչքուղիներից և բազավորվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի դրոշակակիր Anadolu նավի վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը և ԱԹՍ-ներ արտադրող Baykar-ը համագործակցության պայմանագիր են կնքելԿիևի մերձակայքում «Բայրաքթարների» գործարան է կառուցվում SIPRI. « Էրդողանի փեսայի ընկերությունը մուտք է գործել աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների հարյուրյակ»Թուրքիան մտադիր է զարգացնել հաջողությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում․ ԷրդողանԹուրքիան ցանկանում է Չինաստանի օգնությամբ արդիականացնել Bayraktar-ները