Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և ԱԹՍ-ներ արտադրող Baykar-ը համագործակցության պայմանագիր են կնքել


Թուրքիա - Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի արտադրությունը, արխիվ
Թուրքիա - Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի արտադրությունը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և անօդաչուներ ու ռազմական, ինչպես նաև քաղաքացիական նշանակության այլ տեխնիկա արտադրող Baykar թուրքական ընկերությունն այսօր կնքել են «Համատեղ հետազոտությունների, զարգացման և արտադրության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր։

«Հուսով ենք, որ համաձայնագիրը լավ արդյունքներ կապահովի», - նշել է Baykar ընկերությունն X սոցիալական ցանցում տեղադրած հաղորդագրությունում:

Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Թուրքիա այցի շրջանակում։

Baykar ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերը, մասնավորապես՝ Bayraktar TB2-ը, կարևոր դեր են կատարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաջողության գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG