Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահվան

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը, արխիվ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահվան։ Դամասկոսի դատարանը այսօր նրան մեղավոր է ճանաչել մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։

Ասադից բացի մահվան է դատապարտվել նաև նրա մերձավոր ազգական Աթեֆ Նաջիբը, որը մինչև իշխանափոխությունը բարձր պաշտոն էր զբաղեցնում երկրի անվտանգության մարմիններում։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության և կտտանքների համար։

Ի տարբերություն Բաշար Ասադի, Նաջիբը ներկա է եղել դատական նիստին։ АP գործակալության փոխանցմամբ՝ նախկին բարձրաստիճան սպան դատարան է բերվել բանտային հագուստով և դատավճռի հրապարակմանը որևէ կերպ չի արձագանքել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիրիայում տոնում են Ասադի ռեժիմի տապալման մեկ տարին