Բանակցություններին և միջնորդությանը աջակցելու համար վստահություն է անհրաժեշտ. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին ասել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում բանակցություններին և միջնորդությանը աջակցելու համար վստահություն է անհրաժեշտ:

Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ռազմական գործողություններն ու հակամարտությունը դադարեցնելու ջանքերը: Շարիֆը Փեզեշքիանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի երկրների հետ Պակիստանի դիվանագիտական շփումների մասին, ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանի նախագահը X-ում գրառման մեջ դիմել է տարածաշրջանի երկրներին՝ հայտարարելով, թե եթե ցանկանում են զարգացում և անվտանգություն, չպիտի թույլ տան, որ Թեհրանի հակառակորդները «պատերազմեն ձեր հողերի վրա»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսությունՍաուդյան Արաբիայի ավիաբազային հարվածի հետևանքով վիրավորվել է 12 ամերիկացի զինծառայողԵմենի հութիները հաստատել են Իսրայելին հարվածը