Բաքվում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը, հայտնում է ադրբեջանական APA-ն:
Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։
Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ:
Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի դատախազությունը ցմահ ազատազրկում պահանջեց Ռուբեն Վարդանյանի համար