Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական հռչակեց

Արցախ, Գանձասար, արխիվ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետներին պատմել են վանքի «պատմությունը»: Ադրբեջանական գործակալությունը պնդում է, թե «Գյանջասարի» եկեղեցու հիմքերը գցել է «աղվանական իշխան Հասան Ջալալը» 1216-1238 թվականներին:

Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ևս հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

Հաջիևը նույնպես խոսել է «աղվանական իշխան Հասան Ջալալի» կողմից Գանձասարի եկեղեցու հիմնադրման մասին, ապա պնդել, թե «օկուպացիայի տարիներին» երկու պատմական հուշարձանները «ռեստավրացիայի» անվան տակ արտաքին տարբեր միջամտությունների են ենթարկվել, ինչի արդյունքում խախտվել են նրանց ճարտարապետական իսկությունը և սկզբնական տեսքը»:

Իլհամ Ալիևի օգնականը վստահեցրել է, թե ադրբեջանական պետությունը նվիրված է պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանմանը, պաշտպանությանը և վերականգնմանը՝ անկախ դրանց ծագումից և կրոնական պատկանելիությունից, և որ այդ ոլորտում Ադրբեջանի փորձը «միջազգային ճանաչում է ձեռք բերել»:

«Մենք պատրաստ ենք այդ փորձը կիսել այլ երկրների հետ, այդ թվում՝ մեր հարևանների», - հայտարարել է Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան նաև «այդ հարցով կեղծ լուրեր և աղավաղված նարատիվներ տարածող լրատվամիջոցներին» կոչ է արել տեղում այցելել պատմական հուշարձաններ և իրականությունը տեսնել սեփական աչքերով:

«Տեսնել՝ նշանակում է հավատալ», - APA-ի փոխանցմամբ՝ պնդել է Հիքմեթ Հաջիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կանաչ ժամը՝ հողին հավասարեցված. Շուշին մնաց առանց իր եկեղեցիներից մեկի

Մայր Աթոռն ու հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետները բազմիցս ահազանգել են 2020 թվականի պատերազմից ու հատկապես երեք տարի առաջ Արցախի հայաթափումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման, այդ թվում՝ աղվանականացման մասին։

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, որն այլևս չկա

Այս տարվա ապրիլին, մասնավորապես, «Ազատության» ձեռք բերած արբանյակային լուսանկարները հաստատել էին, որ Ստեփանակերտում քանդվել են Սուրբ Աստվածածնի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ադրբեջանի իշխանությունները երկու եկեղեցիների քանդումը հիմնավորել էին՝ դրանք անվանելով «օկուպացիայի խորհրդանիշներ»։

Ստեփանակերտի Մայր տաճարը այս տարվա ապրիլին արված լուսանկարում արդեն չկա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ լուսանկարներ. Լեռնային Ղարաբաղում քանդվել են տաճար և եկեղեցի

Օրեր առաջ էլ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը արբանյակային լուսանկարներով փաստագրել էր Շուշիի պատմական արևելյան գերեզմանոցի ոչնչացումը։ 12-13-րդ դարերի խաչքարերով ու պատմական տապանաքարերով տարածքը հողին է հավասարեցվել, իսկ դրա մի մասով այժմ կոյուղատար է անցկացվում։

Շուշիի պատմական գերեզմանատունը ապրիլի 25-ի և հուլիսի 23-ի դրությամբ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շուշիի արևելյան գերեզմանոցը հողին է հավասարեցվել․ խաչքարերի ու տապանաքարերի փոխարեն՝ կոյուղատար


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային ՂարաբաղՀայաստանը Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման փաստով միջազգային կառույցներին չի դիմի Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումըԱրբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել էԱդրբեջանը ոչնչացնում է Արցախի հայկական հետքը. ահազանգում են մասնագետներըԱրցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների վնասման, վանդալիզմի տասնյակ դեպքեր են արձանագրվել. դիտարկող խումբԱդրբեջանցիներն ավերել են Շուշիի Կանաչ Ժամը, այն վերածվում է ուղղափառ եկեղեցու, ահազանգում են ԱրցախիցԱրցախում արձանագրվել է հայկական եկեղեցու հերթական վանդալիզմի դեպքըՀրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը`Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վանդալիզմի դեպքերը կանխելու համար․ Միրզոյան Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է. Արցախի մշակույթի նախարարությունԲողոքի ցույց ընդդեմ Արցախի բռնազավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրմանԱրցախն ու Մայր Աթոռը դատապարտում են հայկական կոթողների ինքնությունը փոխելու Բաքվի քայլը Ադրբեջանը գործնական քայլեր է անում` Ղարաբաղի հուշարձաններից հայկական հետքը ջնջելու համար, ահազանգում են Արցախից