Բաքուն ՀՀ կառավարությունից բացի, նաև «հայ ժողովրդի հետ է խաղաղություն կառուցում». Հաջիև

Ադրբեջանը «խաղաղություն է կառուցում ոչ միայն Հայաստանի, այլև հայ ժողովդրի հետ», հայտարարել է այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա այս մասին խոսել է՝ անդրադառնալով Ադրբեջանի փորձերին՝ կարգավորել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ: Հաջիևը նշել է նավթամթերքների արտահանումը Հայաստան և հացահատիկի տարանցման համար ստեղծված պայմանները:

Ըստ Հաջիևի՝ սիմվոլիզմից բացի, կան իսկապես կարևոր աշխարհաքաղաքական նրբերանգներ։

Հայաստանում արդեն մի քանի օր է՝ վաճառվում է Ադրբեջանից գնված բենզինը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». ադրբեջանական բենզինի վաճառքը քառապատկվել է