Պաշտոնական Բաքուն հերքում է CNN-ի այսօրվա հրապարակումը, որի համաձայն Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում։
«Պնդումները, թե Ադրբեջանի տարածքն իբր օգտագործվում է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողությունների նպատակով, և որ մեր երկրի տարածքում Իսրայելին պատկանող ուժեր են տեղակայված, լիովին անհիմն են և կտրականապես մերժվում են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը հետախուզական ուժեր է տեղակայել Ադրբեջանում, որոնք Իրանի դեմ պատերազմի ժամանակ տվյալներ են տրամադրել«Անանուն աղբյուրների վրա հիմնված հրապարակումները, որոնցում չկան հիմնավոր ապացույցներ և ներկայացված չէ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, հակասում են անաչառության և պրոֆեսիոնալ լրագրողական էթիկայի սկզբունքներին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։