Բախումներ թուրք-սիրիական սահմանին

Թուրքիա - Քուրդ ցուցարարներ և թուրք ոստիկաններ, արխիվ

Այսօր կեսօրին բախումներ են սկիզբ առել Թուրքիայի և Սիրիայի սահմանի՝ Նուսայբին քաղաքի հատվածում։ France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում բնակվող հազարից ավելի քրդեր փորձել են անցնել Սիրիայի տարածք՝ այդ երկրի հյուսիսում բնակվող իրենց հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտարարել է, որ թուրքական ոստիկանությունը շարունակելու է վճռական գործել՝ «բացառելու համար ցանկացած սադրանք»։

Իրավիճակը սահմանին սրվել է Սիրիայի կառավարական բանակի՝ քրդական ուժերի դեմ ձեռնարկված լայնածավալ հարձակումից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

AFP. «Դամասկոսի և սիրիացի քրդերի բանակցությունները տապալվել են»Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերը պայմանավորվել են լայն ինտեգրման շուրջ՝ բախումները դադարեցնելուՄահացու բախումներից հետո Սիրիայի քուրդ զինյալները համաձայնել են լքել Հալեպը«Ապակիները ջարդված էին պայթյուններից». հայերը պատմում են՝ ինչ իրավիճակ է Հալեպում հրադադարից հետո