Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը:

Դատավորը, լսելով պաշտպանական ու մեղադրող կողմերին, հայտարարեց, որ վարույթին խոչընդոտելու, հանցանք կատարելու ռիսկերը այս պահին չեն վերացել, և այլընտրանքային խափանման միջոցներն «ի զորու չեն ապահովելու Տավուշի թեմի նախկին առաջնորդի պատշաճ օրինական վարքագիծը»:

Դատավորի այս հայտարարությունից հետո ահաբեկչության ու իշխանության զավթման փորձի համար մեղադրվող Բագրատ արքեպիսկոպոսն իր կալանքի երկաձգմանը չանդրադարձավ, միայն դժգոհեց, որ մեղադրողները իրեն շարունակում են աշխարհիկ անունով դիմել՝ դա համարելով վիրավորանք: Դատախազն արձագանքեց, թե սա աշխարհիկ դատավարություն է, և որևէ մեկին վիրավորելու նպատակ չունեն:

Գալստանյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը:

Այս պահին այս գործով 18 մեղադրյալներից կալանավայրում են միայն Բագրատ սրբազանն ու Վահագն Չախալյանը։ Պատգամավոր Արթուր Սարգսյանն ու ևս 4 հոգի տնային կալանքի տակ են, մյուսներն ազատության մեջ են։

Գալստանյանի կալանքը երկարաձգվել էր փետրվարին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բագրատ Գալստանյանը կրկին պնդեց՝ հիմնական դատալսումների փուլ հասան՝ առանց գաղտնալսումների փորձաքննական եզրակացության«Բիչինայի դառը համը». Բագրատ սրբազանին ունեզրկելու փո՞րձ, թե՞ արդարության վերականգնումԲագրատ Գալստանյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ