ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր կգնան Մայր Աթոռ՝ Վեհափառի օրհնությունն ստանալու

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Ազգային ժողովում, 2-ը օգոստոսի, 2021թ.

Նորընտիր Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր գնալու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնությունը ստանալու: Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգոյանը՝ նշելով որ փաստորեն 9- րդ գումարման Ազգային ժողովը չի ստացել Վեհափառի օրհնությունը:

Ընդդիմությունը հակաօրինական, հակասահմանադրական քայլ է որակում Կաթողիկոսին չհրավիրելը:

«Իշխանությունը մասնավորապես իր նախընտրական ծրագրում ամրագրել է Կաթողիկոսի հրաժարականը, այսինքն՝ հեռացման խնդիրը, և հետևաբար նաև տրամաբանական էր, որ այսօր իրենք չէին կարող հրավիրել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Բայց սա անախադեպ իրավիճակ է, որովհետև օրհնություն, մեծ հաշվով, խորհրդարանը չի ստացել Վեհափառի կողմից: Իսկ երկու խմբակցություններն էլ երեկոյան կգնան Կաթողիկոսի մոտ՝ օրհնություն ստանալու», - ասաց Գրիգորյանը:

«Սա կոպտագույն խախտում է Կանոնակարգի, և չի կարա Ազգային ժողովի նիստը սկսվի հենց Կանոնակարգի կոպտագույն խախտումներով», - իր հերթին, հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ կարծիք հայտնելով, որ խմբակցությունով կքննարկեն և այդ թեմայով դիրքորոշում կունենան:

Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդը նիստին ներկա չէ՝ նրան հրավեր չի ուղարկվել: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքն է:


Your browser doesn’t support HTML5

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր կգնան Մայր Աթոռ՝ Վեհափառի օրհնությունն ստանալու

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը», - նախագահին հարցրեց Նարեկ ԿարապետյանըՆորընտիր Ազգային ժողովն սկսեց աշխատանքներըՆոր գումարման ԱԺ առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի