ԱԺ փոխնախագահի պաշտոնին այս պահին առաջադրվել են Ալխաս Ղազարյանը և Վահագն Ալեքսանյանը

Ալխաս Ղազարյանը և Վահագն Ալեքսանյանը

ԱԺ փոխնախագահի պաշտոնին այս պահին «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրվել են Ալխաս Ղազարյանը և Վահագն Ալեքսանյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ազատությանը» հաստատեց, որ արդեն առաջադրել է իր թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։

Կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ նախօրեին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել էր, որ արդեն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շոյված եմ արդյունքից». ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։