ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:

Հաղորդվում է, որ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որի ընթացքում էլ որոշումն է կայացվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՍԴ նորընտիր դատավորի անկախությունն ու անաչառությունը`կասկածի տակ

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Վլադիմիր Վարդանյանը, ով նախորդ ամիս ԱԺ փակ քվերակության արդյունքում ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ 107 պատգամավորից քվերակությանը մասնակցած 67 պատգամավորները նրա օգտին էին քվեարկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդանյանի անաչառության հարցը՝ ընդդիմության քննադատության ներքոԻշխանության ՍԴ թեկնածուն դեռ չընտրված՝ հրաժեշտ տվեց ԱԺ-ին«Նիկոլ Փաշինյանը յուրացնում է իշխանությունը». արձագանքներ ՍԴ դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը