ԱԺ-ում ծեծկռտուքից հետո ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացնում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը Ազգային ժողովում, արխիվ

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է անցկացնում։

Թե ինչ օրակարգով է նիստը և ինչ հարցեր են քննարկելու, այս պահին հայտնի չէ:

Իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում մեծ ծեծկռտուք սկսվեց խորհրդարանում, պատգամավորները բռունցքներով ու ոտքերով անխնա հարվածում էին իրար ու գոռգոռում: ԱԺ իշխանական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ: Այս անգամ հատուկենտ տղամարդ պատգամավորներ ներգրավված չէին ծեծկռտուքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խառը մարտեր» ԱԺ-ում. պատգամավորները դարձյալ բռունցքներին դիմեցին, Վահագն Ալեքսանյանը աթոռ շպրտեց