ԱԺ-ում շարունակվում է քննարկվել կառավարության ծրագիրը, «Ուժեղ Հայաստանը» ներկա չէ

Խորհրդարանում շարունակվում է քննարկվել Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը: Այժմ պատգամավորները ելույթներով են հանդես գալիս:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստերի դահլիճում չէ, խմբակցության պատգամավորներն առավոտյան չեն եկել և չեն գրանցվել:

Նախօրեին խորհրդարանում՝ օրվա ավարտին, երբ վարչապետը կրկին անդրադարձավ Գարեգին Երկրորդին, մի քանի անգամ կրկնեց Վեհափառի ավազանի անունը, ինչին ընդդիմությունը շարունակ պատասխանում էր սեղանին հարվածելով։ Ի վերջո, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» ի նշան բողոքի՝ ամբողջ կազմով լքեց նիստերի դահլիճը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. վարչապետՀՀ-ն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը. ՓաշինյանՓաշինյանը սրեց իրավիճակը. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը «Պիղծ է ձեր Վեհափառը». Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց նիստերի դահլիճումԻ՞նչ է խոստանում կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքումԻ՞նչ արտաքին քաղաքականություն է խոստանում նոր կառավարությունըԿաթողիկոսի հեռացման ու տեղապահի ընտրության հարցը՝ կառավարության ծրագրում