ԱԺ-ում քննարկվում է փոխխոսնակի թեկնածու Վահագն Ալեքսանյանի ընտրության հարցը

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի ընտրության հարցը: Պատգամավորներն այժմ ելույթներով են հանդես գալիս:

Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը նախօրեին ընտրվեց՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու, «Ուժեղ Հայաստանն» էլ հայտնել էր, որ դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» միաձայն կողմ է քվեարկել։

Բացի Հայկ Կոնջորյանից, ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուներ են նաև «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանը:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայկ Կոնջորյանը՝ ԱԺ փոխնախագահ, քննարկվում են մյուս թեկնածուներըԿոնջորյանը՝ ԱԺ փոխնախագահ. ընտրությանը նախորդեցին կնոջ աշխատավարձի և «Հայփոստ»-ի շուրջ քննարկումներըԸնդդիմադիր ուժերին համախմբելու բանակցությունները սկսվել են. Սամվել Կարապետյան 63 կողմ, 28 դեմ. Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահԻնչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում«Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Կոնջորյան