Ազգային ժողովը 62 կողմ ձայներով ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Այս փոփոխությամբ փոխվեց կառավարության անդամների երդման տեքստը. երդման նոր տեքստում կիրառվելու է «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման» ձևակերպումը, մինչդեռ արդեն տեքստում ասվում էր. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման»:
Պատգամավորները 61 կողմ ձայներով կողմ քվեարկեցին նաև «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծին: Այս փոփոխությամբ էլ համայնքային ընտրություններից առաջ կխոշորացվեն Վանաձոր ու Փամբակ համայնքները, ինչպես Արարատ և Վեդի համայնքները: