ԱԺ-ն վավերացրեց COP17-ի անցկացման համաձայնագիրը

Ազգային ժողովն այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստում վավերացրեց հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման վերաբերյալ համաձայնագիրը:

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի կառավարությունը մոտ 2 միլիոն 166 հազար դոլար է հատկացրել Երևանում COP17-ի անցկացման համար:

Ազգային ժողով ժամանած արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ COP17-ի համար բոլոր գնումներն արվում են ՄԱԿ-ի սահմանած ստանդարտներով, և համաժողովը հյուրընկալող Հայաստանը չի կարող շեղվել այդ ստանդարտներից:

Խորհրդարանն այսօր վավերացրեց նաև Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը:

Այս համաձայնագրով էլ Հայաստանի կառավարությունը 284.4 միլիոն դոլարի վարկ է վերցնում միջազգային բանկից՝ «տեղահանված արցախցիների բնակարանային լուծումների բարելավման համար»:

Մանրամասները տե՛ս այստեղ