ԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը, քվեարկությունը վաղն է

9-րդ գումարման խորհրդարանն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ մշտական 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունը կկայանա վաղը՝ ժամը 10։10-ին և կտևի 2 ժամ։

Այսօր ԱԺ-ում քննարկվել է նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիրը» այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։

Քննարկվել է նաև Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, այս պաշտոնում էլ ՔՊ-ն առաջադրել է Նազելի Բաղդասարյանին:

Քննարկումներն անցան առանց ընդդիմադիր խմբակցությունների, քանի որ ընդդիմադիր պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը: Խորհրդարանական ընդդիմությունը բողոքում էր, որ ընդդիմադիր պատգամավորների ամեն մի ելույթից հետո իշխանական փոխխոսնակները մեկնաբանություններ են անում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիրները դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից, շենքիցԿառավարության ծրագրի քննարկումը ԱԺ-ում՝ եկող շաբաթ«ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչո՞ւմ է». հարց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուինԿարապետյանը «պատերազմի եռագլուխ կուսակցություն» բնորոշմանը հակադարձում է «եռապատերազմի կուսակցությունով»ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումը լարված անցավԼուսինե Բադալյանը՝ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ՔՊ թեկնածուԱԺ-ն քննարկում է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Եվրաինտեգրման հանձնաժողովը՝ «Ուժեղ Հայաստանին», Եվրասիականը՝ ՔՊ-ին. ինչպես բաշխվեցին ԱԺ հանձնաժողովները