Ազգային ժողովն այսօր ավարտեց աշխատանքը

Ազգային ժողովի նիստը, Երևան, 2-ը օգոստոսի, 2026թ.

9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքներն այսօր ավարտվեցին և կշարունակվեն երկուշաբթի օրը:

Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի առաջադրումից, թեկնածուի ելույթից և նրան հարցեր առաջադրելուց հետո ելույթներ են ունենում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգից առայժմ միայն հաշվիչ հանձնախումբն է ստեղծվել, մյուս հարցերն են՝ ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, Էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի հիշատակ զոհվածների՝ ընդդիմադիր պատգամավորի կոչով ոտքի կանգնեցին նաև իշխանականներըԱԺ նախագահի միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է «Որտե՞ղ է Հայոց հայրապետը», - նախագահին հարցրեց Նարեկ ԿարապետյանըՆորընտիր Ազգային ժողովն սկսեց աշխատանքները