«Ազատության» տեղեկություններով՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները որոշել են վերցնել մանդատները

«Ազատության» տեղեկություններով խորհրդարան անցած ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները որոշել են վերցնել մանդատները:

Տեղեկությունը «Ազատությունը» փորձեց ճշտել այդ ուժերից: «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը միայն ասաց՝ մանդատներ վերցնել-չվերցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կանեն վաղը։

Ընդդիմադիր հինգ ուժերի այսօրվա համատեղ հայտարարությունում նշվում էր, որ օգտագործելու են «օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու Մայր օրենքի փոփոխությունը»: