Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 7 վագոն ռուսական հացահատիկ՝ 490 տոննա ընդհանուր քաշով:
Հաղորդելով այս մասին՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը նշում է, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան այսօրվա դրությամբ արդեն առաքվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, 7 հազար տոննայից ավելի պարարտանյութ, 414 տոննա անթրացիտ (քարածխի տեսակ), 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար:
Բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանից Հայաստան է արտահանվում նավթամթերք: Այսօրվա դրությամբ, APA-ի տվյալներով, Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 13 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 և 2 հազար 955 տոննա ԱԻ-95 բենզին: