Այս շաբաթ նախատեսված եռակողմ բանակցությունների փուլը չի հետաձգվել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ այս շաբաթ նախատեսված նոր եռակողմ բանակցությունների փուլը Ռուսաստանի հետ չի հետաձգվել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։

Զելենսկին լրագրողների հետ WhatsApp հարթակում զրույցի ընթացքում ասել է, որ Կիևը դիտարկում է բանակցությունների նոր վայր։ Ի սկզբանե այդ վայրը պետք է լիներ Աբու Դաբին, սակայն վերջին զարգացումներով պայմանավորված նոր վայրը կարող է դառնալ Թուրքաին կամ Շվեյցարիան։

WhatsApp հարթակում զրույցի ընթացքում Զելենսկին նաև հայտնել է՝ Կիևը դիտարկում է Չինաստանի հնարավոր մասնակցությունը խաղաղության գործընթացին, այդուհանդերձ մինչև այժմ մասնակցության մասին որևէ ակնարկ չի եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը կախված կլինի Մերձավոր Արևելքում իրավիճակից. Զելենսկի