ԱԹՍ-ներով հարձակումներ՝ Ուկրաինայի վրա, կան զոհեր, վիրավորներ

Ուկրաինայի բանակի հաղորդմամբ՝ այս գիշեր ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 198 հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնցից 189-ը խոցվել կամ վնասազերծվել են։ Անկախ աղբյուրներից հաստատված վիճակագրություն առկա չէ։

Խերսոնի Դնեպրյան շրջանում ռուսական գնդակոծությունների հետևանքով զոհվել է մեկ կին, ևս վեց մարդ վիրավորվել է, հայտնել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարը:

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարն իր հերթին հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են բեռնատար ավտոմեքենա և ավտոկայանատեղիում գտնվող ծառայողական շինություն։ Երկու տղամարդ է վիրավորվել:

Սումիի մարզում վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է մեկ մարդ, առնվազն 18-ը տուժել են, այդ թվում՝ երեխաներ։

Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալներով՝ տուժածների թվում են նաև միկրոավտոբուսի հինգ ուղևորներ, որը նույնպես ենթարկվել է անօդաչուի հարձակման:

Նախորդ գիշերը ռուսական լայնածավալ հարձակման հետևանքով Դնեպր քաղաքում զոհվել էր 16, Կիևում՝ 7 մարդ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ-ների հարձակում Սանկտ Պետերբուրգի վրա՝ Պուտինի մասնակցությամբ համաժողովից առաջ